Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին դարձավ 30 տարեկան։ Անահիտը իր Ինստագրամի էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե դերասանուհին ինչպես է դիմավորել ծննդյան օրը։
Անահիտ Կիրակոսյանին շտապել են շնորհավորել նրա ընկերներն ու գործընկերները։ Կնոջ տարեդարձի առթիվ հուզիչ գրառում է կատարել նաև Անահիտի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը։
«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում… Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ չէին անգամ մոտենա..
Ու կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես մայր լինել՝ կյանք տված չլինելով, կարող ես մայր լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ դու չես կյանք տվել.. կարող ես մայր լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան իմ..
Կին լինել, որ ապրում է իր ամուսնով և Ընտանիքով:
Ընկեր լինել, ով իմ լավագույն ընկերն է.. և իմ ընկերների լավագույն ընկերը..
Հարազատ լինել ինձ ու իմ հարազատներին..
Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում.. բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ և հարազատներիդ նվիրված. ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող…
Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված….
Շնորհավոր Ծնունդդ, իմ սեր, իմ կյանք.. իմ կին.. իմ ընկեր.. իմ հարազատ..իմ ամեն ինչ….»:
Անահիտը կիսվել է այս գրառամբ և գրել. «…երբ չկա մեկնաբանություն… ուղղակի արցունքներ…շնորհակալ եմ…»:
Դերասանուհին ավելի ուշ նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Անահիտի ամուսինն ու երեխաները անակնկալ մատուցում նրա համար։ Դերասանուհին չի կարողացել զսպել արցունքները։ «Չմոնտաժված.. իրականություն…. ստացված անակնկալ…»,- գրել է Անահիտը հրապարակված տեսանյութի մեկնաբանության բաժնում։