Անդրեյ Մակարևիչն ամուսնացել է 4-րդ անգամ

Ռուսական «Машина времени» երաժշտական խմբի առաջատար Անդրեյ Մակարևիչն ամուսնացել է չորրորդ անգամ: Այս մասին նա տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Երաժիշտը մինչ այս չէր տեղեկացրել իր ընտանեկան կարգավիճակի փոփոխության մասին:

«Չեմ սիրում, երբ սկսում են գովազդել իրենց անձնական կյանքը»,- նշել է երաժիշտը: Մակարևիչը խոստովանել է նաև, որ իր կյանքը երջանիկ է համարում: «Իհարկե, երջանիկ եմ, ո՞վ կարող է վիճել: Հիմարիս բախտը բերել է»,- նշել է Մակարևիչը:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով «Машина времени» խմբի 50-ամյակին նվիրված համերգները Ռուսաստանում և Ուկրաինայում չեղարկվել են: