«Ամիսներ տևած դադարից հետո, ես իմ թիմի հետ միասին վերադառնում եմ հեռուստատեսություն լրիվ նոր ֆորմատով։ Ի տարբերություն անցած իմ ստեղծագործական աշխատանքների, այս հաղորդումը չի ստիպում սահմանափակել մտքիս թռիչքն ու ստեղծագործելու ցանկությունս։ Ձեզ խոստանում եմ, որ յուրաքանչյուր հաղորդման ավարտից հետո, անհամբերությամբ սպասելու եք հաջորդ շաբաթվան»,- իր ինստագրամյան էջում երկրպագուներին լավ նորությամբ ուրախացրել է Գրիգը։
Նշենք նաև, որ Գրիգ Գևորգյանն վաղուց հանդես չի գալիս Women’s Club-ում, նա նաև չի վարում «Վիտամին ակումբ»-ի մյուս նախագիծը՝ Sport Club-ը։ Գրիգի կինը՝ Սոնա Եսայանը, ով նույնպես մասնակցում էր Women’s Club նախագծին՝ որպես պարուհի, ևս դադարեցրել էր իր համագործակցությունը։
«Կային խնդիրներ, որոնք հաշվի առնելով՝ ես այլևս չէի կարող լինել այդ նախագծում ու քանի որ ես չկայի, Սոնան ևս ինքնակամ որոշեց չլինել»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Գրիգ Գևորգյանը։