Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը տնային մեկուսացման օրերը զուր չի կորցնում։ Նա ամեն անգամ նոր դիմահարդարումներ է անում և քայլ առ քայլ դրանք սովորեցնում իր միլինոնավոր հետևորդներին՝ իր կազմակերպած նոր մրցույթի շրջանակներում։
Այս անգամ Գոհարը ներկայացել է աշխարհառչակ հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի կերպարով։ Գորհարն արել է համապատասխան դիմահարդարում, հագել լայն բացվածքով զգեստ ու կեղծամ է դրել։ Հետևորդներին ցնցել է Գոհարի համարձակ կերպարն ու նրանք բարձր են գնահատել նրա արած աշխատանքը։