Ընտանեկան կիրակի․ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով նոր լուսանկար։ Լուսանկարում Արփին ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ է։

«Ընտանեկան կիրակի»,- մեկնաբանել է լուսանկարը դերասանուհին։ Նշենք որ զույգն իրենց հանգստյան օրն անցկացրել է Դիլիջանում։

Ավելի վաղ Արփին իր էջում նաև մեկ այլ լուսանկար էր հրապարակել, որում երևում էր երգչուհու գեղեցիկ կարգավիճակը։ Հիշեցնենք, որ Արփին և Միհրանը սպասում են իրենց առաջնեկին:

Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարվա դեկտեմբերին: Նրանց սիրավեպը սկսվել է դեռևս «Ֆուլ հաուսում» նկարահանվելու ժամանակահատվածում: