Երկար ժամանակ 66-ամյա դերասան Ջոն Մալկովիչը աշխատում էր հեռու մնալ #MeToo շարժումից, որը սկիզբ էր առել Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգության մեջ մեղադրելուց հետո։ Սակայն շուտով դերասանը նկարահանվելու է Դևիդ Մեմետի նոր ֆիլմում, որը մանրամասնորեն ներկայացնելու է հանրությանը Հարվի Վայնշտեյնի պատմությունը։ The Guardian լրատվամիջոցի հետ զրույցում Մալկովիչը խոստովանել է, 19 տարեկանում ենթարկվել է սեռական ոտնձգության իր 50-ամյա դասախոսի կողմից։
«Երբ ես երիտասարդ էի թատերական ֆակուլտետում կար մի պրոֆեսոր, ով իմ նկատմամբ ուշադրության նշաններ էր ցուցաբերում։ Ես 19 տարեկան էի, նա՝ 50։ Ես, պարզապես, ասացի նրան, որ ինձ դուր չի գալիս նրա այդ վերաբերմունքն ու ամեն բան ավարտվեց։ Վայնշտեյնի օրինակն այլ է․ դա գործարք է, որը սարսափելի է թե՛ կանանց համար, թե՛ աշխատանքի սկզբունքների»,-ասել է դերասանը։
