Ո՞ւմ է հետ է Հայաստանում իր ժամանակն անցկացնում Նատալյա Եփրիկյանը (տեսանյութ)

Comedy woman-ի աստղ և հեռուստապրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը, ով իր կարանտինային ռեժիմն անցկացնում է Հայաստանում, կիսվել է երգիչ Արսեն Գրիգորյանի հետ ճամփորդություններից կադրերով և ներկայացրել է ինստագրամյան հետևորդներին իր կրծիքը Հայաստանի, հայկական բնաշխարհի մասին։
«Առաջին անգամը չէ, բայց զգացի առաջին անգամ։ Չշտապելով, առանց վերադաձի տոմսի։ Եվ որքան էլ որ տարօրինակ է, ոչ թե ցանկությունը այլ հանգամանքները ինձ նվիրեցին իմ ներկայիս հարմարավետությունը։ Եվ այսպես, Հայաստան երկիրը կարելի է տեսնել ու լսել միայն Երևանում, իսկ մնացածը Երկիրն է, գեղեցկությունը, որը կարելի է նկարագրել անվերջ։ Բայց կա մի բան, որն ինձ ամենակարևորը թվաց․ եթե մոռանալ ազգային պատկանելիության և դավանանքի մասին, այս երկիրն, իսկապես,հարազատ ու ընկերասեր է։ Կարելի է առանց լեզվի իմացության մնալ այստղ՝ սպասելով լավագույնին։ Եվ բլոր աստվածներին աղոթել հարմար ժամի և հատուկ հատկացված վայրերում, որոնք աշխատում են և կարիք չունեն  ուղեկիցների ու ղեկավարների։ Դա յուրօրինակ է։ Դա անակրկնելի է նույնիսկ աթեիստների համար։ Այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի փնտրի կամ անհանգստացնի, և որ ամենակարևորն է՝ քեզ ոչ ոք չի կորցնի։ Ճգնաժամն այստեղ ոչ մի կերպ կապված չէ արտաքին աշխարհի հետ։ Հակառակը՝ որքան թույլ է շրջապատող երկիրն, այնքան ուժեղ է այս փոքրիկ, հրաշք երկրի ոգին»։
«Հայաստան էիր ուզում՝ ստացիր» հեշթեգներով ինստագրամյան հրապարակումներում Եփրիկյանը ցույց է տվել Նորավանքը, Ջերմուկում մշակույթի և սպորտի լքված պալատից սկսված մինչև քաղաքի ծայրամասային վայրերը: Նշենք, որ Եփրիկյանն իր 42-ամյակը նշել է Դիլիջանում։