Ինչու՞ Օլգա Բուզովան չի շփվում հարազատ քրոջ հետ

Հաղորդավար Ռուստամ Սոլնցևը պատմել է լրագրողներին՝ ինչու Օլգա Բուզովան չի շփվում հարազատ քրոջ՝ Աննայի հետ: Աղջիկները անցած տարի ամռանը միասին մեկնել էին հանգստի, սակայն հանգստից վերադարձել են առանձին-առանձին:
«Անցած տարի՝ իրենց ամառային արձակուրդների ժամանակ, Օլգան և Աննան վիճել են: Աննան լուսանկարել է Օլգային, ով հարբած ու կիսամերկ պարելիս է եղել ակումբում, և տեղադրել է այդ լուսանկարները համացանցում: Օլգան մեծ գումարներ է վճարել, որպեսզի լրատվամիջոցները չտարածեն դրանք և շատ վիրավորված է մնացել քրոջից: Օլգան կարծում է, որ քույրն այդ քայլին դիմել է նախանձից: Աննան միշտ էլ վատ է զգացել իրեն, որ քույրն ավելի մեծ հաջողությունների ու ճանաչման է հասել, քան ինքը:
Եղել են նաև դեպքեր, երբ աղջիկները վիճել են հավաքությների ժամանակ բոլորի աչքի առաջ: Նրանք երբեք ջերմ ու մտերիմ չեն եղել»,- պատմում է Ռուստամ Սոլնցևը:
Օլգայի և Աննայի մասին վատ է արտահայտվել նաև Քսենիա Բորոդինան, ով համեմատել է այս երկուսին շան ու կատվի հետ: Հաղորդավարուհին անկեղծացել է, որ միշտ տհաճությամբ է ընկերակցել քույրերին, որովհետև նրանց յուրաքանչյուր հանդիպում միշտ ավարտվել է վեճով:
Քույրերը, սակայն, չեն ցանկանում ոչ մի կերպ մեկնաբանել իրենց հարաբերությունները՝ բացատրելով, որ դա խիստ անձնական է: