Հայտնի է Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ապագա բալիկի սեռը

Րոպեներ առաջ հայտնի դարձավ երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի ապագա փոքրիկի սեռը․ զույգը տղա է ունենալու։

Արմենիա հեռուստաընկերության եթերում գեղեցիկ համերգ-երեկոյի ընթացքում զույգը հայտնեց իր առաջնեկի սեռը։ Երեկոյի ընթացքում Միհրանը նաև առաջին անգամ կատարեց իրենց փոքրիկին նվիրված «Հոր օրորը» օրորոցային երգը, որը Մարտին Միրզոյանի ու Ավետ Բարսեղյանի կողմից է ստեղծվել, ինչպես նաև Արփիին խոստացավ, որ ինքն է իրենց երեխայի համար օրորոցայիններ երգելու։

Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին ամուսնացել են նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին։ Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք երկար ժամանակ գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Ամեն բան փոխվեց Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնաության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին: