Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը հունիսի քսաներեքին Ժնևում կանցկացնի երկար սպասված աճուրդը, որի շրջանակում վաճառքի կհանվեն հազվագյուտ և բացառիկ ադամանդներ, թանկարժեք քարեր, զարդեր և պատմական նշանակություն ունեցող ոսկերչական իրեր:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, աճուրդի ընթացքում վաճառքի է հանվելու 3.01 կարատանոց բացառիկ երկնագույն ադամանդ, որը շատ մաքուր է և պայծառ: Ենթադրվում է, որ քարը կվաճառվի 4,3-6,3 մլն դոլարով:
Բացի այդ, աճուրդի շրջանակում վաճառքի կհանվի 48 այլ նմուշ, այդ թվում՝ հազվագյուտ վարդագույն և կապույտ ադամանդներ:
Այս աճուրդը պետք է կայանար դեռևս մայիսին, սակայն կորոնավիրուսյաին համավարակի հետևանքով հետաձգվել էր: