«Ցանկություն ունեմ քիթս վիրահատելու». Մագա Հարոթյանն անկեղծանում է

Դերասանուհի Մագա Հարությունյանը հայտնի դարձավ հեռուստադիտողին հեռուստասերիալներից, սակայն հիմա գեղեցկուհին նաև բավականին ակտիվ է ինստագրամյան ու տիկտոկյան իր էջերում, ինչի շնորհիվ ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ: Showbiz.am կայքի հետ զրույցում Մագան պատմեց իր ծրագրերի, ցանկությունների մասին` պատասխանելով բլից հարցերին:

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասանուհի:
-Փոքր ժամանակ ինձ թվում էր, որ դերասաններն անմահ են, որովհետև իրենք մի սերիալում կամ մի ֆիլմում մահանում էին, իսկ հետո ուրիշ սերիալում նրանց կրկին տեսնում էի: Ինձ թվում էր, որ դերասանի մասնագիտություն ունեցող մարդիկ չեն մահանում: Այդպես եմ փոքր ժամանակ որոշել դառնալ դերասանուհի, հետո արդեն սկսեցի գնալ ստուդիաներ ու շատ սիրեցի մասնագիտությունս:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից հեռուստասերիալների վերաբերյալ:
-Ես կարծում եմ, գուցե կոպիտ հնչի, բայց հեռուտատեսությունը տալիս է այն, ինչ «ուտում» է ժողովուրդը: Ես նկարահանվել եմ շատ սերիալներում, բայց չէի ասի, որ հայկական հեռուստասերիալները բարձրորակ են: Սա կփոխվի միայն այն ժամանակ, երբ փոխվի սերունդը:

-Ի՞նչ է փոխվել կարանտինի ընթացքում և ինչպե՞ս է ստացվում լուծել դրա հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները:
-Շատ ենք տուժել, ու շատ նախագծեր հետաձգվել են: Սակայն, նոր նախագծեր կլինեն անպայման, պարզապես պետք է սպասել: Անկախ ամեն ինչից, ես հասցնում եմ անել բոլոր գործերս, այնպես չէ, որ ամբողջ օրը տանն եմ, իրականում ոչ մի բանից էլ հետ չեմ ընկել: Ինձ թվում է` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես ակտիվ եմ Ինստագրամում ու Տիկ Տոկում, որտեղ էլ կարողանում եմ գումար վաստակել գովազդների միջոցով:

-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Քննադատությունների հանդիպել եմ, բայց կարողացել եմ հաղթահարել այդ ընթացքը։

-Դիմե՞լ եք պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության:
-Պլաստիկ ոչ մի միջամտության չեմ դիմել, բայց ցանկություն ունեմ քիթս վիրահատելու:

-Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որը ստացել եք մտերիմներից:
-Ընկերոջս կողմից եմ ստացել. «Կարմիր կովը, ժեշտը տաք տաք են ծեծում»:

-Ո՞րն է ձեր կյանքի գլխավոր սկզբունքը:
-Չդավաճանել, չվաճառել:

-Ո՞վ է Ձեզ համար կնոջ իդեալը:
-Մոնիկա Բելուչիին շատ եմ սիրում, նա ինձ համար սեքս խորհրդանիշ է: Փոքր ժամանակ, ինչպես բոլորը, «Կլոն» հեռուստասերիալի Ջեյդին էի սիրում:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում խոհանոցում:
-Խոհանոցում շատ չեմ լինում, բայց համեղ եմ պատրասում: Չէի ասի, որ իմ մշտական տեղն է:

-Ի՞նչը Ձեզ կարող է վանել տղամարդու մեջ:
-Շատ խոսելը և իրեն գովելը:

-Ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
-Իմ ինքնավստահությունը:

-Կա՞ բնավորության գիծ, որից կցանկանայիք ազատվել:
-Չկա հատկանիշ, որից կցանկանայի ազատվել: Սակայն իմ բարությունն ու մարդամոտությունը ինձ երբեմն խանգարել են: Դա գլուխ գովալ չէ, ես ցավում եմ, որ այդպիսինն եմ, որովհետև մենք այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որտեղ շատ բարի ու ընկերասեր մարդիկ միշտ տուժում են:

-Կարիերայի պատճառով երբևէ տուժե՞լ եք:
-Ոչ մի տեղ դեռ չեմ տուժել, բարեբախտաբար:

-Ինչպիսի՞ն եք Ձեզ տեսնում 10 կամ 20 տարի անց:
-Կենսուրախ, ակտիվ, նույնիսկ եթե տատիկ լինեմ` պետք է տարբերվեմ:

Հեղնակ` Տաթևեր Լազարյան