Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը հրապարակել են իրենց որդու լուսանկարը՝ մեկ ամսական դառնալու առթիվ

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն սոցցանցերի իրենց էջերում տեղադրել են իրենց որդու` նորածին Ռոբերտի լուսանկարը՝ նրա մեկ ամսական դառնալու կապակցությամբ:

Այս անգամ ևս նրանք նախընտրել են երեխայի դեմքը ցույց չտալ:

Միհրանը լուսանկարը մակագրել է` «Շնորհավո՛ր, իմ տղա», իսկ Արփին գրել է. «Դու այդ փոքրիկ տղային շատ կսիրես, ավելի շատ, քան ինքդ քեզ: Նա փոքրիկ հրեշտակ է, ում դու անվանում ես որդիս: Շնորհավո՛ր մեկ ամսականդ, իմ սեր»:

Հիշեցնենք, որ Միհրանի և Արփիի որդին լույս աշխարհ է եկել հունիսի 4-ին: