«Մեր տղա»․ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն առաջին անգամ ցույց են տվել իրենց նորածին որդու դեմքը (լուսանկարներ)

Այսօր Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրելյանի որդին՝ Ռոբերտը դարձավ 40 օրական։ Այդ առթիվ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրելյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում առաջին անգամ ցույց է տվել փոքրիկի դեմքը։

Լուսանկարում Արփին ամուսնու հետ քնքշորեն գրկել է փոքրիկին։ «Մեր տղա… Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»,- լուսանարին կից գրել է Արփին։ Նմանատիպ լուսանկար նաև հրապարակել է Միհրան Ծառուկյանը։