Անջելինա Ջոլին որոշել է երեխաների հետ միասին հեռանալ ԱՄՆ-ից

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնել է, որ ցանկություն ունի մոտակա ժամանակներս իր երեխաների հետ միասին Լոնդոն տեղափոխվելու: Նա կարծում է, որ Մեծ Բրիտանիան ի տարբերություն ԱՄՆ-ի, իդեալական վայր է ապրելու և երեխաներին պատշաճ կրթության տալու համար:

Նշենք, որ Ջոլին ու իր նախկին ամուսինը, հոլիվուդյան ամենավառ աստղերից մեկը՝ Բրեդ Փիթը, միասին ապրել են բրիտանական մայրաքաղաքում 2011 թվականին: Ջոլին բազմիցս նշել է, որ դա իր կյանքի ամենառոմանտիկ ու երջանիկ ժամանակաշրջաններից մեկն է եղել:

Հիշեցնենք, որ այժմ նախկին ամուսինները գտնվում են դատական պրոցեսների մեջ՝ իրենց բաժանության և երեխաների խնամակալության հարցերով: