Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բացահայտել է ողջ ճշմարտությունը՝ կապված Ջիգարխանյանի ընկերոջը պարտք լինելու հետ

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Շշուկներ էին պտտվում, որ Վիտալինան գործարար Յուրի Ռաստեգինիվ 2 մլն ռուբլի էր վերցրել բնակարանի վերանորոգման համար, որում մտադիր էր ապրել Արմեն Ջիգարխանյանի հետ։ Գործարարը նրան չէր մերժել՝ դերասանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։ Մեկ միլիոնը նա Վիտալինային հանձնել էր ստացականով, երկրորդ միլիոնը` տրամադրել էր փոխառության պայմանագրով։ Սակայն Վիտալինան ամուսնալուծությունից հետա հրաժարվել էր վերադարձնել պարտքը։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան օրերս, վերջապես, որոշել է վերջ դնել այդ բոլոր շշուկներին՝ ասելով ճշմարտությունը։
Փաստորեն, նա իսկապես պարտքով 2 միլիոն ռուբլի է վերցրել գործարար Յուրի Ռաստեգինից, բայց պարտքը վաղուց մարված է։ Այդ մասին նա պատմել է Дни.ру-ին տված հարցազրույցում։
«Ռաստեգինը Ջիգարխանյանի հետ գործարք էր կնքել․ գործարարը գնում էր իմ` հիմա արդեն նախկին ամուսնու Մոսկվայի Ստարոկոնյուշեննի նրբանցքում գտնվող բնակարանի մի մասը։ Եվ այդ երկու միլիոնը, որի մասին խոսում ենք, նա իրոք ինձ պարտքով տվել է բնակարանի գնման գործարքից մոտ կես տարի առաջ։ Բայց վերջնական արդյունքում նա այդ գումարը հաշվեց բնակարանի համար վճարած գումարի մեջ։ Առք ու վաճառքի պայամանագրում այդ փաստն արձանագրված է»,-պարզաբանել է Վիտալինան։
Լրագրողները սպասում են, թե ինչպես այս ամենին կարձագանքի գործարար Ռաստեգինը․ չէ՞ որ ողջ սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ վերջիսն հայտարարեց, որ իր պարտքը Վիտալինան հրաժարվում է վերադարձնել։