Քեյթ Ուինսլեթն ու Սիրշա Ռոնանը մարմնավորում են սիրահարների նոր «Ammonite» ֆիլմում

«Neon» կինոընկերությունը թողարկել է չեղարկված Կաննի կինոփառատոնի այս տարվա ցանկում ընդգրկված «Ammonite» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Սիրշա Ռոնանը և Քեյթ Ուինսլեթը: Ռեժիսորը Ֆրենսիս Լին է:

«Ammonite»-ը պատմում է հանածոների մասնագետ Մերիի և երիտասարդ Շառլոտի միջև սիրավեպի մասին, որը Լոնդոնից  ժամանել էր ծովի ափին ապրելու` բուժվելու նպատակով: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1840-ական թվականներին: Այն մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 13-ին: