Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ)

Շատերին է հետաքրքիր՝ ինչ ապրանքանիշի և ինչ արժողության ժամացույցներ են օգտագործում աշխարհի տարբեր պետությունների ղեկավարները:

South China Morning Post-ը ներկայացնում է համաշխարհային ամենահայտնի քաղաքական գործիչների նախընտրելի ձեռքի ժամացույցներն ու ապրանքանիշները։

Դոնալդ Թրամփ
Ինչպես ԱՄՆ-ի շատ նախագահներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը ևս Rolex-ի երկրպագու է։  Նրա ձեռքի ժամացույցների հավաքածուն ներառում է նաև Patek Philippe շվեյցարական բրենդի Philippe Ellipse և Vacheron Constantin-ի Vacheron Constantin Historiques 1968 նմուշները։

Donald Trump seen wearing his Vacheron Constantin Historiques Ultra-fine 1968 in the Oval Office. Photo: APVacheron Constantin Historiques Ultra-fine 1968. Photo: Vacheron Constantine

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքեղ ձեռքի ժամացույցների մի ամբողջ հավաքածու ունի։ Նա Patek Philippe, IWC և A. Lange & Söhne ապրանքանիշերի երկրպագու է։ ՌԴ նախագահը պարբերաբար կրում է նաև շվեյցարական Blancpain ապրանքանիշի Grande Date Aqua Lung ժամացույցը։

Նրա ամենաթանկ ձեռքի ժամացույցը A. Lange & Söhne ապրանքանիշի սահմանափակ քանակությամբ թողարկված և 480 000 ԱՄՆ դոլար արժողությամբ Tourbograph Perpetual Pour le Mérite ժամացույցն է։
Vladimir Putin wears Blancpain timepieces, among other brands. Photo: EPA-EFEAqua Lung Large Date by Blancpain. Photo: BlancpainA. Lange & Söhne Tourbograph Perpetual Pour le Mérite’. Photo: A. Lange & Söhne

Կիմ Չեն Ըն
2016 թվականից Հյուսիսային Կորեա շքեղ ժամացույցներ արտահանելու Շվեյցարիայի արգելքի պատճառով երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մյուս համաշխարհային առաջնորդների պես շվեյցարական ժամացույցներ չի կրում։ Փոխարենը Հյուսիսային Կորեայի առաջնորդը նախընտրում է փոքր ու նուրբ ժամացույցներ։

Նրա սիրելի ձեռքի ժամացույցներից են Movado ամերիկյան ապրանքանիշի Movado Museum ոսկե ժամացույցը և IWC ապրանքանիշի ոսկե IWC Portugieser-ը։
Kim Jong-un favours thin watches. Photo: AFPMovado Museum watch. Photo: Movado

Ջասթին Տրյուդո
Պարզվում է՝ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին միավորում է IWC ապրանքանիշի հանդեպ սերը։ Կանադայի վարչապետը իր IWC Regulateur-ը կրում է գրեթե ամենուր՝ պետական այցերի մինչև նախընտրական արշավներ։

Justin Trudeau owns an IWC watch. Photo: ReutersPortugieser Regulateur - IWC - Sold watches - Juwelier Burger

Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաճախակի է ներկայանում շվեյցարական շքեղ ժամացույցների Patek Philippe արտադրողի Patek Philippe Calatrava հավաքածուից ոսկյա և կաշվե կապիչով ձեռքի ժամացույցով։
The UK prime minster wears a Patek Philippe Calatrava. Photo: dpaA small seconds version of the Patek Philippe Calatrava. Photo: Patek Philippe