«2020-ից սպասելիքներս շատ ավելի անձնական էին, և այն իրականացել է»․ Արփի Գաբրիելյան (տեսանյութ)


Ամանորին ընդառաջ զրուցել ենք դերասանուհի Արփի Գաբրիելյանի հետ։

-Հիշու՞մ եք՝ ինչ երազանք եք պահել անցած Նոր տարուն։ Այն իրականություն դարձա՞վ։

-Այո, հիշում եմ։ Երազանքս կապված է եղել ընտանիքիս հետ։ Որովհետև նոր կյանք էի մտնում․․․ կյանքի նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր տուն և բնականաբար երազանքս, կապված այդ ամենի հետ, իրականացավ։

– Հետաքրքիր է՝ առհասարակ ինչպե՞ս եք նշում Ամանորը։

-Առհասարակ Ամանորը նշում ենք ոչ տանը։ Գործի բերումով մշտապես աշխատանքի ենք լինում։ Բայց այս տարի այլ է լինելու։

-Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարուց։

-Այս տարի Ամանորը չենք նշելու։ Եվ ես կարծում եմ՝ գրեթե բոլորը այս տարի այն չեն նշելու։ Տանն ենք լինելու Ամանորին՝ հարազատների կողքին։

-Սիրու՞մ եք նվերներ տալ կամ ստանալ։ Արդեն հասցրե՞լ եք կատարել Ամանորյա գնումները։ Ի՞նչ նվերներ եք պատրասվում անել Ձեր սիրելիներին և հարազատներին։

-Բնականաբար այս տարի մի քիչ այլ է, տոնական եռուզեռը տարբերվում է նախորդ տարիներից։ Այս տարի Ամանոր չենք նշելու, բայց նվերներ, կարծում եմ, գոնե հարազատներին պետք է անել։ Ամանորյա գնումներն այս տարի օնլայն եմ արել, որովհետև գիտեք, թե հիմա որքան դժվար է դուրս գալ տանից և ժամանակին հասնել նպատակակետին՝ հաշվի առնելով խցանումները։ Այնպես որ փորձել եմ գնումները կատարել օնլայն։ Շատ քիչ գնումներ եմ այս տարի արել՝ շատ նեղ ընտանեկան։ Մայրիկիս եմ նվեր գնել, փոքրիկիս և Միհրանին։ Մայրիկիս գնել եմ իր սիրած օծանելիքը, փոքրիկիս գնել եմ կերակրաթոռ, իսկ Միհրանին երկար էի մտածում՝ ինչ կարելի է նվիրել, որովհետև շատ-շատ նվերներ ենք միմյանց արում, նույնիսկ՝ առանց առիթի։ Այնպես որ մտածեցի, որ կարելի է ինչ-որ պետքական նվեր անել։ Եվ հիշեցի, որ Միհրանը փորձում էր անցնել IQOS-ի, գնեցի IQOS հենց իրենց օնլայն կայքից։ Ինչու՞ այդ որոշմանը եկա, որովհետև կարևորեցի տան օդի մաքրությունը։ Միհրանը կանցնի IQOS-ի։

-Հետաքրքիր է՝ այս տարիքում ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապիկից։

Ձմեռ պապից նախ առաջինը ցանկանում եմ մեր Հայրենիքին խաղաղություն, բայց մշտական, հարատև խաղաղություն։ Մնացածը, ինձ թվում է, հերթով կլինի։

 -Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ֆիլմը։

-Շատ-շատ են։ Ես ֆիլմեր սիրող անձնավորություն են, հաճախ եմ դիտում։ Այնպես որ՝ շատ-շատ են, չգիտեմ որ մեկը թվարկել։ Բոլոր ամանորյա ֆիլմերը սիրում եմ և ամեն տարի դիտում եմ կարծես առաջին անգամ։

-Ի՞նչ սպասելիքներ ունեիք 2020-ից, ի՞նչ պլաններ հասցրիք իրականություն դարձնել, և ինչպե՞ս կարողացաք հաղթահարել 2020-ին մեզ բաժին հասած այսքան դժվարությունները։

-2020-ից սպասելիքներս շատ ավելի անձնական էին, շատ ավելի ընտանեկան։ Այդ ամենը իրականացել է, շնորհակալ եմ Աստծուն։ Աշխատանքային առումով փոքր ինչ դադարների և դժվարությունների տարի էր, ու ինձ թվում է՝ բոլորի համար էր այդպիսին։

-Ձեր մաղթանքը մեր ազգին։

-Մաղթում եմ ուժ մեր ազգին, մաղթում եմ վստահություն և ուզում եմ, որ շատ կրթվենք, կրթենք մեր երեխաներին, ինքնակրթվենք։ Որովհետև մտավոր ներուժն օգտագործելը շատ-շատ կարևոր է, և հիմնական պայման է հանդիսանում մեր երազած Հայաստանը ստեղծելու հարցում։

Նյութը՝ Լուս Ավագյանի