«Իմ սեր». Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում նոր լուսանկար է տեղադրել որդու՝ Ռոբերտի հետ` կից գրելով՝ «Իմ սեր»:

Օրերս էլ Արփին հրապարակել էր Ռոբերտի լուսանկարները՝ նրա 6 ամսական դառնալու առթիվ: Ամանորին երգչուհին նաև ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի և իրենց փոքրիկի հետ՝ մաղթելով, որ 2021-ին շատ մանուկներ լույս աշխարհ գան:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացած է 2019 թվականի դեկտեմբերից, նրանց որդին՝ Ռոբերտը, լույս աշխարհ է եկել նախորդ տարվա ամռանը: