Ջենիֆեր Լոուրենսը տուժել է ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած պայթյունից

Netflix ընկերությունը դադարեցրել է «Մի նայիր վեր» ֆիլմի նկարահանումները պիրոտեխնիկայի հետ կապված միջադեպի պատճառով: Ինչպես հաղորդում է TMZ-ը, այն տեսարաններից մեկում, որտեղ նկարահանվել է Ջենիֆեր Լոուրենսը, պետք է տեղի ունենար վերահսկվող պայթյուն, սակայն, ըստ աղբյուրների, ինչ-որ բան սխալ է ընթացել։

Դերասանուհին վնասվածքներ է ստացել, ընդ որում մի քանի բեկորներ հայտնվել են դեմքին: Հաղորդվում է, որ տուժել է, մասնավորապես, Լոուրենսի կոպը, սակայն «ամեն ինչ այնքան էլ վատ չէ»: Նախագծի նոր հերոսը՝ Տիմոտի Շալամեն, չի տուժել։