Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանը բաժանվել են։ Լուրը բավականին բուռն ընդունվեց զույգի երկրպագուների կողմից։
Իր ինստագրամյան էջում Գևորգը որոշել էր մի փոքր շփվել երկրպագուների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Հետևորդներից մեկի այն հարցին, թե ինչու են նոր երգի դիտումները քիչ, Գևորգը պատասխանել է․ «Որովհետև մարդկանց միայն իմ բաժանությունն է հետաքրքրում։ Բոլոր սոցէջերումս նմանատիպ մեկնաբանություններ են։ Չէի կարծում, որ անձնականս կարող է ազդեցություն ունենալ երգերիս վրա։ Մարդիկ սկսել են փոստերս չլայքել, երգերս չլսել, բայց փոխարենը մեղադրական մեկնաբանություններ են գրում բաժանության մասին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, երգիչ Գևորգ Մկրտչյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Սիրում եմ քեզ հետ լռել» երգի հիման վրա, որի մասին նա ավելի շուտ պատմել էր Showbiz.am կայքի հետ զրույցում։