Ծաղկեփունջը հարսանյաց արարողության կարևր տարրերից է։
Այն ուղեկցում է հարսնացուին ամբողջ օրվա ընթացքում՝ հայրական տնից մինչև եկեղեցի ու հարսանյաց սրահ։
Նետելով ծաղկեփունջը չամուսնացած աղջիկներին՝ նրանց է փոխանցվում ամուսնության մաղթանքն ու ցանկությունը, ուստի անտեսել այդ գեղեցիկ ատրիբուտը, պարզապես, անհնար է։
Այս ամառ նորաձև են վարդերից ու պիոններից ծաղկեփնջերը:
Այո, այս ծաղիկները միշտ էլ նորաձև են եղել: Լինելով սիրո խորհրդանիշ՝ վարդերը անպակաս են հարսանյաց արարողություններից: Իսկ պիոնները խորհրդանշում են բարեկեցություն ու խաղաղություն:
Իհարկե, ծաղկեփնջում ծաղիկների ընտրությունը կախված է հարրսնացուից: Շատ աղջիկների, պարզապես, չեն համապատասխանում այս ծաղիկները:
Սակայն վարդերից կամ պիոններից ծաղեփնջերը, միևնույն է, չեն կորցնում իրենց ակտուալությունը: