Ո՞մ հետ է հանդիպում Աննա Սեդակովան

Աննա Սեդակովան հանդիպում է լիտվացի բասկեթբոլիստի հետ, ով երիտասարդ է երգչուհուց ինը տարով:
Նրանց տեսել են միասին զբոսնելիս Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Աննան արդեն երկար ժամանակ է իր ամառային հանգիստը վայելում է հենց այնտեղ:

«Ամենագեղեցիկ մայրամուտը ոչինչ է, եթե դու այն չես անցկացնում քո սիրտը գողացած մարդու հետ: Այն մարդու հետ, ում հետ խոսելիս կորցնում ես գլուխդ»,- սոցիալական կայքերում կիսվել էր երգչուհին:

Նրա այս հրապարակումներից հետո կասկածներ այլևս չկան, որ գեղեցկուհու սիրտը զբաղված է:
Սակայն արդյո՞ք նրա սիրտը գողացել է հենց այս լիտվացի Բասկեթբոլիստը:
Նոր սիրավեպի մասին շշուկները Սեդակովան հրաժարվել է մեկնաբանել: