Սիլվեստր Ստալոնեի ներկայացուցիչը պատասխանել է դերասանի՝ կնոջից՝ Ջենիֆեր Ֆլավինից բաժանվելու մասին լուրերին, գրում է ET Canada-ն։
Աստղերի բաժանման մասին տեղեկությունը հայտնվել է օրերս, երբ դերասանն իր ուսին դաջած կնոջ պատկերը «փակել» է մի քանի տարի առաջ մահացած բուլմաստիֆ Բուտկուսի դաջվածքով։
Սակայն Ստալոնեի ներկայացուցիչը հերքել է բաժանման մասին լուրերը։ «Ստալոնեն մտադիր էր թարմացնել կնոջ՝ Ջենիֆերի պատկերով դաջվածքը, սակայն արդյունքները գոհացուցիչ չէին և, ցավոք, ուղղման ոչ ենթակա»,- ասել է աղբյուրը։
Արտիստի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ստալոնեն և իր ընտանիքը նկարահանվում են իրապատում շոուում։ Այն կթողարկվի Paramount+-ով։
Ստալոնեն և Ֆլավինն ամուսնացած են 25 տարի։ Համատեղ կյանքի ընթացքում աստղերը երեք դուստր ունեն։















