Իվանկա Թրամփը հոր երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառումներին կրել է ավելի քան 1,1 մլն դոլար արժողությամբ զարդեր (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, հոր երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառումներին կրել է ավելի քան 1,1 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 43-ամյա Թրամփն օգտագործել է առիթն ու ցուցադրել իսրայելական Leviev ապրանքանիշից ադամանդյա զարդերի ճոխ հավաքածուն: Երդմնակալության արարողությանը նախորդած ընթրիքին նա կրել է  900,000  դոլար արժողությամբ ականջօղեր (առաջին լուսանկար-Խմբ.):

Ընկերության ներկայացուցիչը մանրամասնել է, որ ականջօղերի ընդհանուր քաշը 18,08 կարատ է:

Մինչդեռ երդմնակալությանը հաջորդած պարահանդեսին Իվանկա Թրամփը կրել է 50 կարատանոց ադամանյա մանյակ՝ 180,000 դոլար արժողությամբ, որը համադրել է 60,000 դոլար արժողությամբ ականջօղերով: