«Ես իմ կեսին այդպես էլ երևի չգտա կյանքում: Երկու անգամ եմ ամուսնացել, գեղեցիկ տղամարդիկ են եղել երկուսն էլ, ես չգիտեմ իմ ինչն էին նրանք հավանել:
Բագրատը և՛ տաղանդավոր էր, և՛ արտաքինն էր շատ լավը, և՛ շատ խելացի էր: Ես հարգում էի նրան, գնահատում էի նրա բոլոր արժանիքները, բայց չէի սիրում նրան: Ինքն էլ դա հասկանում: Ես չէի կարող ստիպել ինձ սիրել, դա ստիպելով չի լինում: Բայց նա ամբողջ Հայֆիլմում ամենախելացին էր:
Ես սիրել եմ, բայց չեմ ամուսնացել նրա հետ, ում սիրել եմ»,- «Առանց կարծրատիպերի» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Անահիտ Ղուկասյանը: Գրում է Tert.am-ը: