Ջասթին Բիբերն Ինստագրամ սոցկայքում տեղադրել է իր և որդու՝ Ջեք Բլյուզի լուսանկարը՝ վերջին շրջանում տարածված լուրերից հետո, թե ինքը և Հեյլին ամուսնական խնդիրներ ունեն։
Մինչ համացանցը ուշադիր հետևում է Հեյլիի և Ջասթինի յուրաքանչյուր քայլին, որոնց սխալմամբ կասկածում էին ընտանեկան խնդիրների մեջ, արտիստը շտապել է շտկել իրավիճակը։ Նախ նա և Հեյլին կիսվել են համատեղ լուսանկարներով, որից հետո երգիչը լուսանկար է հրապարակել որդու հետ։
Ավելի վաղ երկրպագուները նկատել էին, որ երգիչն իր կնոջը սոցցանցերում unfollow է արել։ Սակայն նա անմիջապես մեկնաբանել է իրավիճակը՝ ասելով, որ իր հաշիվը կոտրել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հեյլին և Ջասթին Բիբերը նշել են ամուսնության վեցերորդ տարեդարձը։ Նրանք միասին գտնվելու ընթացքում համացանցում տարբեր լուրեր էին պտտվում, այդ թվում՝ զույգը ամուսնալուծության եզրին է։ Բայց, բարեբախտաբար, հետո պարզվեց, որ զույգն իրականում պատրաստվում էր ծնող դառնալ։