Մարկ Ցուկերբերգը X սոցիալական ցանցում մեմերի հերոս է դարձել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ նա կասկածելի կերպով նայում էր Ջեֆ Բեզոսի հարսնացուի՝ Լորեն Սանչեսի դեկոլտեին։
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ համացանցը նկատեց Մարկ Ցուկերբերգի հայացքը՝ ուղղված Amazon և Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հարսնացուին։ Միջոցառման ուղիղ հեռարձակման շնորհիվ հեռուստադիտողները նկատել են, որ այն բանից հետո, երբ Մարկը հայացքը թեքել է, նա անմիջապես սկսել է ժպտալ։ Տեսանյութն ակնթարթորեն տարածվել է համացանցում՝ առաջացնելով մեմերի ալիք։
Ի դեպ, այսօր համացանցի օգտատերերը ևս մեկ մանրուք են բացահայտել. Պարզվում է՝ մեդիամագնատն Ինստագրամ սոցցանցում Լորենի լուսանկարների տակ լայքեր է թողնում։ Ի դեպ, սրանից հետո բուքմեյքերները որոշել են սկսել խաղադրույքներ ընդունել ծրագրավորողի ամուսնալուծության վրա։