Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը դպրոց են փնտրում իրենց ավագ որդու համար

Քեյթ Միդլթոնն ու նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, որդու՝ 11-ամյա արքայազն Ջորջի համար ուսումնական հաստատություն են ընտրում։ Այն, որ միապետները դպրոց են փնտրում, հայտնել է Tatler-ը։

Ջորջը ներկայումս Բերքշիրի Լամբրուկ դպրոցի աշակերտ է, որը դասավանդում է մինչև ութերորդ դասարանի երեխաներին: Երբ լրանա նրա 13 տարեկանը, նա պետք է փոխի ուսումնական հաստատությունը։ Նախապես նախատեսվում էր, որ նա ուսումը կշարունակի Էթոն քոլեջում, որտեղ սովորել են արքայազններ Ուիլյամն ու Հարրին, ինչպես նաև բազմաթիվ հայտնիներ ու քաղաքական գործիչներ։

Այնուամենայնիվ, 43-ամյա արքայադուստր Քեյթը ցանկանում է, որ իր բոլոր երեխաները հաճախեն նույն դպրոցը, ինչը բացառում է Էթոնը, քանի որ այն տղաների համար նախատեսված հաստատություն է: Այս կապակցությամբ թագավորական ընտանիքը դիտարկում է ևս երեք տարբերակ՝ Marlborough College-ը, որտեղ սովորել է արքայադուստր Քեյթը, ինչպես նաև Highgate դպրոցը Լոնդոնում և University College School-ը։ Չնայած այն հանգամանքին, որ Քեյթ Միդլթոնը վերջերս է ավարտել քիմիաթերապիայի կուրսը, նա ինքնուրույն ճանապարհորդում է և ստուգում է բոլոր ուսումնական հաստատությունները։

Հիշեցնենք, որ 42-ամյա արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երեք երեխա ունեն՝ 11-ամյա արքայազն Ջորջը, ինը-ամյա արքայադուստր Շառլոտան և վեցամյա արքայազն Լուին։