Բոլորս կարմիր գորգով կքայլենք դեպի բաղձալի արձանիկը. Հրաչ Քեշիշյանը՝ «Խազեր» մրցանակաբաշխության մասին

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը տեսաուղերձի միջոցով տեղեկացրել է «Խազեր» ամենամյա մրցանակաբաշխության մասին և հորդորել հայտագրել բոլոր մրցունակ գործերը: Գրում է Tert.am-ը:

«Ապրիլի 30-ին կարմիր գորգով կքայլենք դեպի «Խազեր» մրցանակը:

Ես շատ ուրախ եմ, որ մեր կյանքում արդեն իրողություն է Ազգային երաժշտական ակադեմիան:

Ապրիլի 30-ին ազգային երաժշտական ակադեմիան մեզ կներկայացնի «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը»:

Մինչև փետրվարի 15-ը հնարավորություն կա հայտագրվելու: 19 անվանակարգերը ներառում են երաժշտական գրեթե բոլոր ոլորտները՝ դասականից մինչև ամենաալտենատիվ երաժշտական ժանրերը:

Խնդրում եմ լինել ակտիվ և հայտագրել բոլոր այն գործերը, որոնք կարծում եք, որ մրցունակ են, և մեծ հույսով ու եռանդով սպասել ապրիլի 30-ին, երբ բոլորս գեղեցիկ, շքեղ տեսքով կարմիր գորգով կքայլենք դեպի բաղձալի արձանիկը»,- նշել է Հրաչ Քեշիշյանը: