Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին խոսել է մայրության առաջին ամիսների մասին

38-ամյա մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին խոսել է մայրության առաջին ամիսների մասին։ Մոդելը խոստովանել է, որ իր մարմինը զգալիորեն փոխվել է Ջեյսոն Սթեթհեմից երկու երեխաների ծնվելուց հետո։ Հայտնում է Fastnews.am-ը:

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը ծանոթացել են 2010 թվականին՝ Coachella երաժշտական ​​փառատոնում։ Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն։ Դերասանը մոտ ութ տարի առաջ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին, բայց զույգը չի շտապում քայլել դեպի խորան։ 

Մարտաֆիլմերի աստղի կինը նշել է, որ երեխաների ծննդաբերությունից հետո իր համար հեշտ չէր վերադառնալ իր նախկին մարզավիճակին։ Դա երկար ժամանակ է պահանջել․ «Ծերացում, ձգվածքներ, ամեն ինչ այնպես չէ, ինչպես նախկինում։ Յուրաքանչյուր երեխայից հետո երկու տարի էր պահանջվում, որպեսզի վերադառնամ նախկին մարզավիճակին, և նույնիսկ հիմա ես լիովին չեմ ապաքինվել»,- խոստովանել է Ռոզին։

Մոդելը նաև բացահայտել է, թե ինչու է իր ընտանիքը որոշել Լոս Անջելեսից տեղափոխվել Լոնդոն՝ ԱՄՆ-ում տասը տարի ապրելուց հետո։ Սոցցանցերի աստղը նշել է, որ գլխավոր գործոնը Մեծ Բրիտանիայում երեխաներ մեծացնելու ցանկությունն էր։ «Մենք սիրում ենք դպրոցները, կրթությունը։ Նրանք մեծանում են բրիտանացիներ՝ իրենց թեթև առոգանությամբ, ինչը կարևոր էր մեզ համար, և մենք այստեղ մեծ աջակցություն ունենք մեր սիրելիներից», – The Sunday Times-ին ասել է «Ֆորսաժ» և «Մարդու զայրույթ» ֆիլմերի դերասանի կինը։