Բրեդ Փիթը անհանգստացած Է դստեր Շայլոյի պահվածքից

Բրեդ Փիթը ակնկալում էր, որ իր ավագ դուստր Շայլոն մտերիմ կլիներ իր հետ, բայց նրա հույսերը չեն արդարացել։ Աղջիկը գնում է դերասանի նախկին կնոջ՝ իր մոր՝ Անջելինա Ջոլիի հետքերով, և Բրեդը անհանգստացած է։

Աստղը կարծում է, որ իր նախկին կինը չափազանց մեծ ազդեցություն ունի բոլոր վեց երեխաների, հատկապես Շայլոյի վրա։ Սա վկայում են նրա ոճի փոփոխություններն ու հոր հետ շփվելուց հրաժարվելը։ Նա նույնիսկ կասկածելի է համարում «Երկվորյակներ» նշանի դաջվածքը, որի տակ են ծնվել աղջիկը և նրա աստղային ծնողը:

«Շայլոն նույնիսկ ազատվել է Բրեդի կողմից իրեն մանկության տարիներին տրված մի իրից։ Նրա կարծիքով՝ սա դաժան և անտանելի է։ Ակնհայտ է, որ Շայլոն ընկել է մոր ազդեցության տակ և փորձել է ջնջել հոր հետ ցանկացած նմանություն, նույնիսկ արտաքին տեսքով»,- Radak Online-ին ասել է ներքին աղբյուրը։

Շայլոն պաշտոնապես հրաժարվել է հոր աստղային ազգանունից, երբ անցյալ տարվա մայիսին դարձավ 18 տարեկան: Այս որոշումը խորապես վիրավորել է Փիթին։ Հիմա, ինչպես ասում են նրան մտերիմ մարդիկ, նրա դուստրը փորձում է դառնալ մոր փոքրիկ պատճենը, և դերասանն իրեն դավաճանված է զգում։