Երգիչ The Weeknd-ը, որը պատրաստվում է իր նոր ֆիլմի պրեմիերային, հայտարարություն է արել, որը անսպասելի էր երկրպագուների համար։ Արտիստն ասել է, որ իր վեցերորդ ալբոմը վերջինն է։
Սակայն խոսքը Գրեմմի մրցանակի դափնեկրի երաժշտությանը հրաժեշտ տալու մասին չէ։ Նա պարզապես որոշել է, որ բեմական անունը, որի ներքո նա հայտնի էր դարձել վերջին տարիներին, այլևս չի արտացոլում իր ներքին բովանդակությունը։ Հիմա նա նոր բան է փնտրում։
Մայիսի 16-ին իր վեցերորդ՝ Hurry Up Tomorrow ալբոմի թողարկումից անմիջապես հետո The Weeknd-ը կդադարի գոյություն ունենալ, գրում է Entertainment Weekly-ն։ «Ես դա զգում եմ մահվան պես։ Այսինքն՝ ես անցյալում էլ եմ խաղացել այս գաղափարի հետ՝ ալբոմներ ձայնագրելիս։ Այնպես որ, շատ հնարավոր է, որ հիմա հրաժեշտ եմ տալիս իմ ալտեր էգոյին», – ասել է 35-ամյա երաժիշտը։