Պարգն անցել է «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2025»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում 5-րդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակ Պարգը։

Նա անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ։ Գրում է Tert.am-ը:

Քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա և Հունաստան։

Հիշեցնենք՝ մեծ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։