Սաթենիկ Հազարյանը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգից լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն իր ֆեյսբուքյան էջում Կաննի կարմիր գորգից լուսանկարներ է հրապարակել և կիսվել իր էմոցիաներով։ Գրում է Tert.am-ը:

«Մի պահ, որտեղ հանդիպում են երազանքներն ու իրականությունը։

Յուրաքանչյուր քայլն իմ երազանքների իրականացման վկայությունն է, յուրաքանչյուր լուսանկար՝ մի նոր էջ իմ ստեղծագործական ուղում։

Այս պահը կփայփայեմ սրտիս ամենախոր անկյունում»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։