«Ինձ թվում է՝ ես ֆիլմ չեմ ունեցել, որտեղ համբույրի տեսարան չլինի: Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում:
Այս ֆիլմում Տաթև Հովակիմյանի հետ եմ համբուրվել: Դա շատ ինտիմ տեսարան է, դու ոչ կիրք ունես, ոչ զգացմունք ու դա շատ բարդ բան է:
Զուգընկերներիս մասին չի խոսքը, այլ առհասարակ երևույթը դժվար է»,- Լևոն Բեգլարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով նոր՝ «11» ֆիլմի մասին, պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Գրում է Tert.am-ը: