Balenciaga-ն ներկայացրել է Բրիթնի Սփիրսին նվիրված կապսուլային հավաքածու (լուսանկարներ)

Հունիսի 3-ին ֆրանսիական Balenciaga նորաձևության տունը ներկայացրել է ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսին նվիրված հատուկ կապսուլային հավաքածու։ Համագործակցությունը ներառում է հագուստ, աքսեսուարներ, ինչպես նաև երգչուհու կողմից կազմված երգացանկ։ Այս մասին գրում է myweekend.ru-ն:

Այս նախագիծը վերջիններից մեկն էր Դեմնա Գվասալիայի՝ ապրանքանիշի ներկայիս ստեղծագործական տնօրենի համար, ով շուտով կտեղափոխվի Gucci։

Գվասալիան, համագործակցելով փոփ երգիչուհու մեկի հետ, ստեղծել է հուդիներ, մարզաշապիկներ և մետաքսե նմուշներ՝ Սփիրսի հայտնի լուսանկարներով:

«Ես միշտ սիրել եմ նորաձևությունը և շատ ուրախացա, երբ Balenciaga-ն և Դեմնան դիմեցին ինձ՝ նորաձևության տան համար նրա վերջին հավաքածուի շրջանակում համագործակցելու համար: Հուսով եմ՝ երկրպագուները կսիրեն այն այնքան, որքան ես», – մեկնաբանել է Սփիրսը: