Ինչպես արդեն հայտնել էինք, Լոռիում նկարահանվում է գրող Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի ֆիլմը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ Միքայելին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը: Հայտնում է Tert.am-ը:
«Ինձ համար ամենակարևորը սցենարն է: Սցենարը երբ կարդացի, շատ օրգանիկ գնաց, այսինքն՝ պատմությունն այնպես գնաց, կարծես իրական էր, հենց այդպես կար: Ոչ մի տեղ արհեստականություն չթվաց, շինծու ու հորինվածքներ չթվացին»,- խոսելով ֆիլմի սցենարի մասին՝ ասել է դերասան Սոս Ջանիբեկյանը:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Հակոբյանը, Ավետ Զոհրաբյանը, Էլեն Սաֆարյանը, Լիլիթ Սարգսյանը և այլք:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականին:

