Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն նկարահանվել է գովազդում՝ հղիության մասին լուրերի ֆոնին

Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն հայտնվել է Սաուդյան Արաբիայի Laverne օծանելիքի ապրանքանիշի գովազդում՝ հղիության մասին լուրերի ֆոնին: 31-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը տեսանյութը հրապարակել է իր Instagram-ում:

Տեսանյութում մոդելը՝ կետիկավոր զգեստով և գլխարկով, վայելում է շքեղ հյուրանոցային հանգիստը՝ գրավելով այլ կանանց ուշադրությունը: Կադրում բազմիցս երևում է ֆուտբոլիստի կողմից իր ընկերուհուն նվիրած նշանադրության մատանին, որի լուսանկարը ադամանդի չափի պատճառով տարածվել էր սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ջորջինան ներկայումս ապրում են Սաուդյան Արաբիայում իրենց երեխաների հետ, որտեղ 40-ամյա ֆուտբոլիստը խաղում է տեղական «Ալ-Նասր» ակումբում: Լուրեր են շրջանառվում, որ երկրի կանոնակարգերն են ստիպել մարզիկին ամուսնության առաջարկ անել Ռոդրիգեսին ինը տարվա հանդիպումից հետո: Մոդելը, ենթադրաբար, կրկին հղի է Կրիշտիանուից, և ամուսնությունից դուրս երեխաներ ունենալը թագավորությունում արգելված է: