50-ամյա Թոբի Մագուայերը հանդիպում է 20-ամյա մոդելի հետ

«Սարդ-մարդու» ֆրանշիզայի աստղ Թոբի Մագուայերը սիրավեպի մասին լուրեր է հրահրել։ 50-ամյա դերասանին վերջերս նկատել են 20-ամյա ինֆլյուենսեր Միշա Սիլվայի հետ 2026 թվականի Սուպերբոուլի տրիբունաներում։

Սոցիալական ցանցերը այժմ եռում են այն քննարկումներով, որ Մագուայերը հետևում է իր մտերիմ ընկերոջ՝ 50-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոյի օրինակին, որը հայտնի է երիտասարդ մոդելների հանդեպ իր սիրով։

2020 թվականին Մագուայրը 13 տարվա ամուսնությունից հետո բաժանվեց կնոջից՝ զարդերի դիզայներ Ջենիֆեր Մեյերից։ Նախկին զույգն ունի դուստր և որդի։ Ամուսնալուծությունից հետո դերասանը սիրավեպեր է ունեցել երիտասարդ մոդելների հետ, այդ թվում՝ 24-ամյա Բաբեթ Սթրիբոսի հետ, որի հետ նրան նկատել են համբուրվելիս։

Միշա Սիլվան ամերիկացի մոդել է, TikTok-ի աստղ, ինչպես նաև սկսնակ երգչուհի և դերասանուհի։ Մասնակցել է Guess, Fila, Too Faced, Smashbox և այլ ընկերությունների գովազդային արշավներին։