13 անհաջող կերպարներ Met Gala-ում. Հայդի Քլումը՝ արձանի տեսքով, ոսկեպատ Հեյլի Բիբերը և «մերկ» Ջիջի Հադիդը

Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման էր «Հագուստի արվեստը»։ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճանները վերածվել են կարմիր գորգի, որտեղ հայտնիները ցուցադրեցին իրենց տեսլականը երեկոյի համար։ Spletnik-ի նորաձևության խմբագիր Մարիա Մոիսեևան առանաձնացրել է Met Gala-ի վատագույն կերպարները։

Հայդի Քլումը հստակորեն շփոթել է Met Gala-ն Հելոուինի հետ և հագնվեց արձանի պես։ Հեյլի Բիբերը ընտրել է ոսկե կորսետի և Saint Laurent-ի կապույտ Schiaparelli ոճի զգեստի տարօրինակ համադրություն։ Քարդի Բին ընտրել է զարդանախշերով ժանյակավոր զգեստ՝ ծավալուն ներդիրներով, իսկ «Girls» սերիալի աստղ Լենա Դանհեմը՝ փայլեր և փետուրներ։ Նորաձևության ձգտող դերասանուհի Օդեսա Էզայոնը հիասթափեցրել է կորսետով, մինչև ազդրերը բարձր կոշիկներով և մերկ կուրծքով, մինչդեռ Ջիջի Հադիդը անհասկանալիորեն կրել է Miu Miu-ի թափանցիկ զգեստ՝ սպիտակ ներքնազգեստով։ Անհաջողակ կերպարների ցանկում էին նաև բլոգեր Լենա Մախֆուֆը, դիզայներներ Սաբինա Գետտին և Ջեսիկա Քեյլը, գործարար Քրիստին Բոշամը, դերասանուհի Անժելա Բասեթը և Vogue-ից Նիկոլ Ֆելփսը։