Արփի Գաբրիելյանի հանգիստը Չինաստանում

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իր էջում Չինաստանի հանգստից լուսանկարներ է հրապարակել:

Հիշեցնենք՝ Արփի Գաբրիելյանը վերջին շրջանում նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մարդամեկը 2» հեռուստասերիալում՝ մարմնավորելով սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկին:

«Այս սիթքոմի հետաքրքրությունն ինձ համար այն է, որ այստեղ բոլորս բնական ենք: Ես այնպիսին եմ, ինչպես տանը` իրական: Գրեթե չենք խաղում ու նույնիսկ մեր երկխոսություններն են իրական»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր Արփի Գաբրիելյանը: