«Paramount Pictures»-ը պաշտոնապես հավանություն է տվել «Z համաշխարհային պատերազմ» ֆիլմի շարունակությանը, որտեղ գլխավոր դերում կրկին հանդես կգա Բրեդ Փիթը։ Ֆիլմը կբեմադրի Էդվարդ Բերգերը, որը հայտնի է «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխությունների» և «Կոնկլավ» ֆիլմերով։ Սցենարի հեղինակը Դենիս Քելլին է։ Գրում է Radar-ը:
Ֆիլմի սյուժեի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում։ 2013 թվականին թողարկված առաջին ֆիլմը, որը հիմնված էր Մաքս Բրուքսի 2006 թվականի «Z համաշխարհային պատերազմ. զոմբիների պատերազմի բանավոր պատմություն» վեպի վրա, բեմադրել էր Մարկ Ֆորսթերը։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել էր ավելի քան 540 միլիոն դոլար։ Բրեդ Փիթը ֆիլմում մարմնավորում էր ՄԱԿ-ի նախկին քննիչ Ջերի Լեյնին, որը պայքարում էր աշխարհում տարածվող զոմբիների համավարակի դեմ։
Նախագիծը Փիթի և Բերգերի նոր համագործակցությունն է։ Նրանք վերջերս ավարտել են A24-ի առաջիկա «The Riders» ֆիլմի նկարահանումները։















