Մարվելի երկրպագուների երազանքը․ Տանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում

Մարվելի «Վրիժառուները․ անսահմանության պատերազմը» ֆիլմից հայտնի Տանոսի «անսահմանության ձեռնոցի»՝ թանկարժեք քարերով պատված կրկնօրինակը դեկտեմբերի 8-ին աճուրդի կհանվի Աբու Դաբիում։ Այս մասին գրում է Radar-ը:

East Continental Gems ընկերության պատրաստած ձեռնոցը զարդարված է վեց իրական թանկարժեք քարերով՝ ռուբինով, նռնաքարով, շափյուղայով, ամեթիստով, զմրուխտով և դեղին ադամանդով։ Դրանք խորհրդանշում են անսահմանության վեց քարերը, որոնք Մարվելի տիեզերքում կառավարում են տարածությունը, միտքը, հոգին, իրականությունը, ուժը և ժամանակը։

2018 թվականի ֆիլմում չարագործ Տանոսն օգտագործում է ձեռնոցը՝ մատների մեկ ճտոցով ողջ կյանքի կեսը ոչնչացնելու համար։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ նմուշը կարող է հետաքրքրել ինչպես Մարվելի երկրպագուներին, այնպես էլ թանկարժեք զարդերի ու արվեստի հավաքորդներին։