Մեգան Մարքլի հոր նկատմամբ հետաքննություն է սկսվել

Մեծ Բրիտանիայի Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հոր՝ Թոմաս Մարքլ նկատմամբ, ըստ լրատվամիջոցների, հետաքննություն է իրականացվում անչափահասների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր պահելու կասկածանքով։ Գրում է Radar-ը:

Ըստ The Sun-ի, Թոմաս Մարքլի որդին՝ Թոմաս Մարքլ կրտսերը, հոր իրերի մեջ հայտնաբերել է հարյուրավոր, հնարավոր է՝ նույնիսկ հազարավոր անօրինական պատկերներ և այդ մասին հայտնել ոստիկանությանը։ Իրավապահներն ուսումնասիրելու համար կարող են առգրավել նյութերը։ Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն նույնպես դիտարկում է հետաքննություն սկսելու հարցը։

Թոմաս Մարքլի դուստրը՝ Սամանտան, հերքել է մեղադրանքները՝ դրանք հորինվածք անվանելով և եղբորը մեղադրելով ստելու մեջ։ Մեգան Մարքլն ու նրա հայրը չեն շփվում 2018 թվականից։