46-ամյա գործարար և հանրային դեմք Քիմ Քարդաշյանը, 58-ամյա դերասանուհի Նաոմի Ուոթսն ու 70-ամյա պրոդյուսեր Քրիս Ջենները ներկա են գտնվել Հռոմի 21-րդ կինոփառատոնին, որտեղ տեղի է ունեցել «Ամեն ինչ ազնիվ է» (All’s Fair) սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Կարմիր գորգին են հայտնվել նաև 51-ամյա դերասանուհի Սարա Փոլսոնը, 42-ամյա դերասանուհի Վիկի Կրիպսն ու այլոք։
Հիշեցնենք, որ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ ազնիվ է» սերիալը Hulu-ով հեռարձակվել է անցյալ տարվա վերջին և պատմում է տաղանդավոր կին փաստաբանների թիմի մասին, որոնք հեռանում են բացառապես տղամարդկանցից կազմված ընկերությունից և բացում են իրենց սեփականը՝ նպատակ ունենալով օգնել կանանց հաղթել ամուսնալուծության բարդ գործընթացներում։ Նախագծի գլխավոր դերերից մեկը մարմնավորել է Քիմ Քարդաշյանը, ում խաղը քննադատները հողին են հավասարեցրել՝ անվանելով «սարսափելի» և «ձախողված»։ Սերիալում նկարահանվել են նաև Սարա Փոլսոնն ու Նաոմի Ուոթսը։




















