«Սուպեր Մարիո գալակտիկա» ֆիլմը նոյեմբերի 30-ին կհայտնվի Netflix-ում

Ավելի քան 1 միլիարդ դոլար կինովարձույթում հավաքած «Սուպեր Մարիո գալակտիկա» անիմացիոն ֆիլմը նոյեմբերի 30-ից հասանելի կլինի Netflix-ի ԱՄՆ-ի գրադարանում։ Գրում է Radar-ը:

Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է ապրիլի 1-ից, իսկ հուլիսի 30-ին հայտնվել է Peacock հոսքային հարթակում։ Netflix-ում այն կմնա մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը, որից հետո ցուցադրման իրավունքները կրկին կանցնեն Peacock-ին։

2023 թվականի «Սուպեր Մարիո եղբայրները» ֆիլմի շարունակությունը, չնայած քննադատների ոչ միանշանակ արձագանքներին, կինովարձույթում հավաքել է 1,013 միլիարդ դոլար։ Ֆիլմի հերոսները նոր արկածների են մեկնում դեպի գալակտիկա՝ հանդիպելով նոր ընկերների և անսպասելի վտանգների։