Ռուսաստանի Ռոմանովների կայսերական տան հավաքածուի շափյուղան նոյեմբերի 11-ին Ժնևում կհանվի աճուրդի, հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։ Ադամանդապատ ապարանջանի վրա տեղադրված 197,8 կարատանոց թանկարժեք քարը գնահատվում է մոտ 1,02-2,05 միլիոն դոլար։ Աճուրդի տան համաձայն՝ Ռոմանովների հավաքածուի բազմաթիվ արժեքավոր թանկարժեք քարեր XVIII դարում ձեռք են բերել կայսրուհիներ Ելիզավետա Պետրովնան և Եկատերինա II-ը։ Սակայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ է ձեռք բերվել այս շափյուղան։ Գրում է Radar-ը:
Ադամանդե շրջանակով զարդը, որը պատրաստել էր Ֆաբերժեի տունը, կրել է Ալեքսանդր III-ի կինը՝ այրի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո զարդը վաճառվել է, իսկ հետագայում շափյուղայով զարդերը բազմիցս հայտնվել են աճուրդներում։ Իր ներկայիս տեսքը՝ ապարանջանի ձևով, այն ստացել է 2015 թվականին։
















