Ով է Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդը

Շոտլանդացի դերասան Ջեք Լոուդենը դարձել է Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդը։

Ինչպես հաղորդվում է, դերասան Ջեք Լոուդենը համարվում է «ակնհայտ թեկնածու» Ջեյմս Բոնդի ցանկալի դերի համար՝ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած վերջին քասթինգներից (լսումներից) հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Մանրամասներ

Եզրափակիչ փորձերն անցկացվել են Bray Studios ստուդիայում, որտեղ Լոուդենը, Քալում Թերները և ևս մեկ աստղ մասնակցել են 007 գործակալի դերի համար փորձերին։

Լոուդենն արժանացել է երկրպագուների աջակցությանը․ հավանականությունը, որ շոտլանդացի դերասանը կստանա դերը, գնահատվում է 8/11:

Մինչդեռ Թերների շանսերը գնահատվում են 2/1, իսկ մյուս հավակնորդներն ունեն ավելի նվազ հավանականություն՝ 16/1:

Ladbrokes բուքմեյքերական ընկերությունից The Sun-ին հայտնել են․ «Բոնդի դերի համար պայքարը, կարծես, մոտենում է վճռորոշ հանգրվանին, և խաղադրույք կատարողները վստահորեն աջակցում են Ջեք Լոուդենին այս դերի համար մղվող պայքարում»։

«Նա առանց այն էլ համարվում էր ֆավորիտ, իսկ վերջին լուրերը միայն ավելացնում են նրա աջակցությունը, ընդ որում՝ Քալում Թերները դիտվում է որպես նրա գլխավոր մրցակիցը»,- նշել են նրանք։

Աղբյուրը Daily Mail-ին հայտնել է․ «Դանիել Քրեյգին փոխարինող գտնելու գործընթացը տարիներ է տևել, և այսօր [ուրբաթ] Քալումին զանգահարել են՝ ղեկավարության վրա տպավորություն թողնելու հնարավորություն տալու համար։ Հաջորդ երեք օրերը իսկապես շատ հետաքրքիր են լինելու»։

Քասթինգի ավարտը մինչև դեկտեմբեր թույլ կտա Amazon MGM Studios-ին հաջորդ ֆիլմի նկարահանումները սկսել 2027 թվականին։