Ի՞նչ թանկարժեք անակնկալ է մատուցել արքայազն Հարրին եղբորորդուն

Արքայազն Հարրին երբեք չի թաքցրել, որ խենթանում է երեխաների համար։
Մինչև իր որդու լույս աշխարհ գալը, նա հիասքանչ հարաբերություններ ուներ արքայազն Ուիլյամի երեխաների հետ և իր ողջ ազատ ժամանակը նվիրում էր նրանց։
Նշենք, որ վերջերս Հարրին իր եղբորորդուն՝ Լուիին, չափազանց յուրահատուկ անակնկալ է մատուցել։

Սկզբում նա ցանկացել է փոքրիկին նվիրել Քլայվ Լյուիսի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հրատարակված առաջին օրինակը, սակայն հետո նա փոխել է իր որոշումն ու 24 ֆունտ ստերլինգ է ծախսել՝ գնելով Միլնի «Վիննի-Պուհ» գրքի հրատարակված առաջին օրինակը (1926)։
Նշենք, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին այժմ ապրում են Կալիֆորնիայում և շատ հազվադեպ են հանդիպում թագավորական ընտանիքի անդամների հետ։